Ադրբեջանը ՀՕՊ համալիր զորավարժություններ է անցկացնում

Մանրամասներ

1

Ադրբեջանը Նախիջեւանի առանձնացված համաբանակային զորամիավորումում անցկացնում է ՀՕՊ համալիր զորավարժություններ։ Այս մասին հայտնում է այդ երկրի ռազմական գերատեսչությունը։

Ըստ պաշտոնական հայտարարության, զորավարժությունների նպատակը անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակի ստուգումն է։

Զորավարժություններին ներգրավված է նաեւ ռազմական ավիացիան։