Խաչիկ և Լուսագյուղ բնակավայրերում շչակներ են գործարկվելու

Մանրամասներ

1

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Նույն օրը, ժամը 12։00-ին գործարկվելու է նաև Լուսագյուղ համայնքի շչակը։ Համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է չանհանգստանալ։