Փաշինյանը և Ղարիբաշվիլին կարևորել են երկու երկրների ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում

Մանրամասներ

ա

Վարչապետի մամուլի  խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում: