Շախմատի Հայաստանի առաջնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում. Սմբատ Լպուտյան

Ուժերը հավասար են, դժվար է կանխատեսել արդյունքները

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ Հայաստանի առաջնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում:

«Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները շատ գրավիչ են դարձել ոչ միայն մեր երկրի, այլևս ամբողջ աշխարհի համար, քանի որ շատ հավասար կազմ ենք հավաքում: Միշտ էլ դժվար է կանխագուշակել, թե ով կհաղթի առաջնությունում»,-ասաց Լպուտյանը:

Լպուտյանը բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթեց:

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների վիճակահանությունն արդեն կայացել է, և անդրանիկ տուրը կկայանա հունվարի 12-ին: