1,7 մլն դոլար. BMW սեդանը, որում 1996-ին սպանվել է Թուփաքը, կհանվի աճուրդի․ ՖՈՏՈ

Մանրամասներ

1

Լաս Վեգասում աճուրդի կհանվի BMW 750IL սեդանը, որում 1996թ. մահացու վիրավորում է ստացել լեգենդար ռեփեր Թուփաքը: Նմուշի մեկնարկային գինը 1,7 մլն դոլար է։ Թերթ․am-i փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը,

Աղբյուրը մանրամասնում է, որ երաժիշտը նստած է եղել ուղևորի նստատեղում, երբ նրա ուղղությամբ կրակել են: Մեքենայի վրա փամփուշտի առաջացրած անցքերը, որոնք հիշեցնում էին քարորդ դար առաջ կատարված սպանության մասին, այժմ չկան. մեքենան վերանորոգվել է:

Ռեփեերի սպանությունն առայսօր չի բացահայտվել: Թուփաքը մահացել է դեպքից վեց օր անց՝ հիվանդանոցում:

1

1