Պետպատվերով բուժումները սառեցվում են մինչև 2022 թվականը. Առողջապահական համակարգը կաթվածահա՞ր է եղել

Մանրամասներ

ա

Պետությունը խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդ դրամի չափով պարտքեր է կուտակել: Ավելին, օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին եւ հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (ՄՌՏ, ՀՏ):

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ԱՆ-ից ներքին կարգով գրություն է իջեցվել, համաձայն որի, դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշվել է առժամանակ դադարեցնել: Պետությունը աղմուկից խուսափելու համար ԲԿ-ների տնօրինությանն առաջարկել է սրտի վիրահատությունների ու բարդ հետազոտությունների սպասարկումը կազմակերպել «նիսյա եղանակով»՝ ԲԿ-ի միջոցների հաշվին, սակայն ԲԿ-ների սեփականատերերը նման մոտեցմանը կտրականապես դեմ են եղել:

Մյուս առաջարկը պետպատվերով բուժումն հետաձգելն է մինչեւ հաջորդ տարի՝ հերթագրման եղանակով: Այս դեպքում էլ անհետազգելի հետազոտման կամ վիրահատության կարիք ունեցող պացիենտները ստիպված են լինում վճարել սեփական գրպանից: Նման խնդիրների են առնչվում նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մարդիկ, ում ստիպում են «դռնեդուռ ընկնել» եւ ում բուժումները անընդհատ հետաձգում են:

Ինչու՞ է առողջապահական համակարգը նման խնդիրների առաջ կանգնել: Ոլորտի որոշ մասնագետների խոսքով, պատճառը սխալ ֆինանսական քաղաքականությունն է:

Ինչպես տեղեկացնում է Yerevan Today-ը, Հայաստանում ահռելի ծավալով կորոնավարակով պետպատվեր է իջեցվում, եւ բազմաթիվ օտարազգիներ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային վարակից բուժվում են ՀՀ բյուջեից իջեցված՝ մինչև 650 հազար դրամ (մեկ մարդու համար) պետպատվերի շրջանակներում: 

ա

news.am