ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը

Մանրամասներ

ա

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վիճարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը:

Ինչպես տեղեկացանք ՍԴ կայքէջից, գործը կքննվի 2022 թվականի հունվարի 25-ին` գրավոր ընթացակարգով:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նշանակվել է զեկուցող դատավոր, իսկ Ազգային ժողովը հանդես կգա որպես պատասխանող: