Ռուսական «Стрела»-ն՝ Нива-ի և УАЗ-ի արժանի մրցակից․ ՖՈՏՈ․ VIDEO

Մանրամասներ

«Стрела» զրահապատ մեքենայի քաղաքացիական տարբերակը դարձավ «Բանակ -2021» ռազմատեխնիկական ֆորումի ամենահայտնի նորություններից մեկը:

Նախագիծը խոստումնալից է: «АвтоВзгляд» պորտալի փոխանցմամբ՝ «Стрела»-ի հիմքը հանդիսանում է «Газель Next»-ը, քանի որ այն ապացուցել է իր հուսալիությունը:

«Стрела»-ն զինված է 157 ձիաուժ հզորությամբ 2.8լ ծավալով դիզելային R-4 Cummins ISF շարժիչով, վեց աստիճան մեխանիկական փոխանցումատուփով: Նախագծողները շուտով կառաջարկեն մեքենայի ավտոմատ փոխանցումատուփով տարբերակը նույնպես։

Մեքենան կարող է հաղթահարել մինչև 100 սմ խորություն ունեցող հողի, ցեխի և ջրային շերտերով տեղանքները,և 70 լիտրանոց բակի պարունակությամբ անցնել մոտ 675 կմ ճանապարհ:

Փորցագետների կարծիքով «Стрела»-ն արժանի մրցակից է Нива-ի և УАЗ-ի համար:

1

1

1

1

1

1

1

1