Ցեղասպանության ճանաչումից հրաժարում, Կարսի պայմանագրի ճանաչում, Արցախի հարցի փակում․ Ազդակներ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում:

«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև. նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել և հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանք վրա և հաշվի առնելով միմյանց շահերը»,- ասել է Զախարովան:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը տեսակետ հայտնեց, որ Թուրքիայի հետ հնարավոր հարաբերությունների հաստատման շուրջ վերջին շրջանում առաջացած աժիոտաժը որևէ կապ չունի Թուրքիայի՝ Հայաստանի դեմ դրած պահանջների հետ, որոնք ինչպես կային 30 տարի առաջ, այնպես էլ նույնությամբ կրկնվում են այժմ։

«Թուրքիայի երեք նախապայմանները՝ Ցեղասպանության ճանաչումից հրաժարում, Կարսի պայմանագրի ճանաչում, Արցախի հարցի փակում, շարունակվում են նույնությամբ պահպանվել։

Օրերս Էրդողանն ասաց, որ Թուրքիան պնդում է, թե Հայաստանը պետք է ընդունի, որ գերակայություն է այլ երկրների տարածքային ամբողջականությունը. տարածքային ամբողջականություն ասելով՝ Էրդողանը նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, իր տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ունի իր տարածքը և մեր կողմից Կարսի պայմանագրի ճանաչումը։ Էրդողանն ասում է, որ պետք է մոռանալ անցյալի հիման վրա թշնամանքի մասին, իսկ դա նշանակում է, որ պետք է մոռանալ Ցեղասպանության մասին, իսկ երբ հավելում է, որ պետք է հրաժարվել միակողմանի մեղադրանքներից, նկատի ունի, որ ոչ միայն հայերն են կոտորվել, այլև՝ թուրքեր։

Այնպես որ, այս երեք նախապայմանները Թուրքիան ներկայացրել է ՀՀ երեք բոլոր նախորդ նախագահներին, հիմա էլ ներկայացնում է Փաշինյանին, որովհետև հիմա կա մի իշխանություն, որոնց համար Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը վատ երևույթ չէ»,- ասաց Մելքոնյանը՝ պնդելով, որ Փաշինյանի ասած դրական ազդակներն իրականում բացարձակ դրական չեն, պարզապես Փաշինյանի իշխանության կողմից են այդպես ընկալվում։

Հարցին՝ երբ Հայաստանի կառավարության ղեկավարը Թուրքիայի՝ մեր առաջ տասնամյակներ շարունակ դրված պահանջները համարում է դրական ազդակ, կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ բավարարում է այդ պահանջները, թուրքագետը պատասխանեց.

«Այն իշխանությունը, որը ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այն իշխանությունը, որը ասում էր, թե Արցախի հարցը լուծելիս հարցնելու է ժողովրդի կարծիքը, այն իշխանությունը, որն ընդունել է Կառավարության հնգամյա ծրագիր, որտեղ ասել է, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու կողմնակիցն է, իր քայլերով անում է բոլորովին հակառակը։ Գործնական մակարդակում ասում են, որ թուրքերին պետք է ներել, խորհրդարանում մարդիկ են, որոնք թուրքական տարատեսական նախագծերի մեջ են ներգրավված եղել, այսօր իշխանության մեջ կան պատգամավորներ, որոնք ընդդիմադիր պատգամավորին ասում են, թե՝ դու ի՞նչ իրավունք ունես Էրդողանին միջազգային հանցագործության մեջ մեղադրել․․․

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում