«Դոմոդեդովոյում» հաղորդում է ստացվել Մոսկվա-Գելենջիկ չվերթի օդանավի «ականապատման» մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում անանուն հաղորդում է ստացվել Մոսկվա-Գելենջիկ ուղղությամբ թռչող օդանավի «ականապատման» մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:

«Անանուն հաղորդում է ստացվել «Դոմոդեդովո-Գելենջիկ» չվերթի ինքնաթիռի ականապատման մասին: Հավելյալ ստուգումներ են իրականացվում»,- ասել է գործակալության զրուցակիցը: