Լսեք Ձեր ներքին ձայնին. Ինչպես պաշտպանել ներքին խաղաղությունը 

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Մենք ապրում ենք անընդհատ շարժման մեջ: Մեզ շրջապատում են մարդիկ, մեր շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնցից ոչ բոլորն են դրական ազդեցություն թողնում: Cluber-ը ներկայացնում է 6 պարզ միջոց, որոնք կօգնեն պաշտպանել ներքին խաղաղությունը:

1. Ասեք՝ «Ոչ»

Եթե ինչ-որ բան Ձեզ դժբախտ է դարձնում, ասեք՝ «ոչ»:
Եթե պարզապես չեք ցանկանում ինչ-որ տեղ գնալ կամ ինչ-որ բան անել, ասեք՝ «ոչ»:
Եթե ուզում եք «ոչ» ասել, արեք դա:

2. Լսեք Ձեր ներքին ձայնը

Ձեր ներքին ձայնին հետևելը կօգնի ճիշտ որոշումներ կայացնել:

3. Կտրեք բոլոր անպետք կապերը

Հրաժեշտ տվեք թունավոր մարդկանց, փորձեք խուսափել թունավոր վայրեր այցելելուց և թունավոր իրավիճակների մեջ ընկնելուց:

ա

4. Հոգ տարեք Ձեր մարմնի մասին

Լավ սնվեք, բավականաչափ քնեք, ջուր խմեք և մարզվեք:

5. Հետևեք Ձեր մտքերին

Փոխարինեք վատ մտքերն ուրախ, լավ և պայծառ մտքերով:

6. Կարգի բերեք տունը

Մաքուր միջավայրն օգնում է մաքրել միտքը:

ա

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Սկզբնաղբյուր