Մեքսիկայում ստեղծել են դիմակ, որը չեզոքացնում է կորոնավիրուսը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Մեխիկոյի Ազգային համալսարանի մասնագետները դիմակ են ստեղծել արծաթի և պղնձի նանոշերտերից, որը չեզոքացնում է SARS-CoV-2 վիրուսը, որից առաջացել է «Քովիդ-19»-ը: Այս մասինգրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով համալսարանի պաշտոնական թերթին:

Ըստ համալսարանի մասնագետների՝ խոսքը եռաշերտ հակամանրէաբանական դիմակի մասին է: Այն փորձարկելու համար գիտնականները վիրուսի կաթիլներ են վերցրել վարակակիր հիվանդներից և տեղադրել նորաստեղծ դիմակի վրա:

Մասնագետների խոսքով՝ եթե վիրուսի կենտրոնացումը բարձր էր, ապա այն 80 տոկոսով անհետանում էր 8 ժամվա ընթացքում, իսկ եթե ցածր էր, ապա՝ երկու ժամում:

Նշվում է, որ դիմակը կարելի է կրկին օգտագործել: Այն հնարավոր է լվանալ մինչև 10 անգամ, այդ ընթացում այն չի կորցնի իր կենսաքիմիական հատկությունները:

Համալսարանից հայտնել են, որ մտադիր չեն զանգվածային արտադրություն ծավալել, սակայն օրական 200 նմուշ արտադրելու հնարավորություն ունեն: