ԿԱՐԵՎՈՐ. Ի՞նչ գաղտնի փաստաթուղթ է ստորագրել Վաղարշակ Հարությունյանը, որը կապ ունի Գորիս-Կապան մայրուղու սահմանային միջադեպի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Տվյալներ կան, որ Գորիս-Կապան մայրուղու սահմանային միջադեպերը առաջացել են Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գործողությունների հետևանքով։

 

Հրապարակի փոխանցմամբ՝ տելեգրամյան «Աբրիկոս» ալիքը հայտնել է, որ  2020 թվականի դեկտեմբերին նա, ԱԳՆ-ից և ԱԱԾ-ից թաքուն ստորագրել է Կուբաթլիի և Զանգելանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող 350 կիլոմետրանոց ճանապարհը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը, որը ամենևին չէր բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

Եթե այդ փաստաթուղթը չլիներ, սահմանային վերջին միջադեպերն էլ չէին լինի, քանի ո8 ՀՀ զինուժը պետք է ազատեր հիշյալ տարածքn ավելի ուշ, երբ այնտեղ կսկսվեին դելիմիտացիայի աշխատանքները։ Թե ինչի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել գերգաղտնի այդ փաստաթղթում, հայտնի չէ։

ՊՆ խոսնակի հետ կապ հաստատել և Տելեգրամի հրապարակած նյութի առիթով որևէ տեղեկություն ստանալ այդ գերատեսչությունից չի հաջողվում։