Շարունակում է մնալ պատերազմի ծանրության տակ եւ դեռ վախենում է Ալիևից․ Ինչո՞վ են վախեցրել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Կառավարության ծրագրի այսօրվա ներկայացումը խորհրդարանում հաստատեց վերջնական ախտորոշումը՝ պատերազմական Ստոկհոլմյան սինդրոմը, որի հիման վրա Փաշինյանը շարունակում է «հանձնվել»։ Կառավարության ծրագրի դրույթներն անվտանգության, խաղաղ դարաշրջանի, դեմարկացիայի եւ այլնի վերաբերյալ, ինչպես նաեւ հղումները ժողովրդից ստացած մանդատին ավելի շուտ դրա դրսեւորումն են

2020 թ․ Հայաստանի դեմ Արցախում պատերազմից հետո 10 ամիսների ընթացքում աշխարհում շատ բաներ են փոխվել: Չի փոխվում միայն այն, ինչով վախեցրել են Փաշինյանին, և նրա Ստոկհոլմյան սինդրոմը, ինչը թույլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակը (առայժմ չենք քննարկում դիտավորյալ տարբերակը):

Իսկ իրավիճակն իսկապես փոխվել է. ԱՄՆ-ում փոխվել է իշխանությունը, Թրամփը, որը լուռ հավանություն էր տվել ռուս-թուրքական ագրեսիային, հեռացել է, եկել է Բայդենը, որի առաջին քայլերից մեկը անցյալ տարվա դեկտեմբերին Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Մինսկի խումբը, հակառակ կանխատեսումների, չմահացավ, և Ֆրանսիան և Միացյալ Նահանգները համառորեն խոսում են Հայաստանի սահմանների անձեռնմխելիության եւ Արցախի կարգավիճակի մասին:

Աշխարհում ոչ ոք չի ճանաչել 44-օրյա պատերազմի արդյունքները, նույնիսկ Թուրքիան և Ռուսաստանը: Ալիևը ճանապարհ չունի ոչ դեպի Շուշի, ոչ էլ Քարվաճառ, և նա ստիպված թունելներ է փորում: 150 հազար մարդ բնակվում է Արցախում և չի պատրաստվում լքել այն՝ պաշտպանվելով իր բանակով: Տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել: Իրանն ու Վրաստանը կտրականապես դեմ են 3 + 3 հարթակին և ռուս-թուրքական ծրագրերին: Կարող ենք երկար թվարկել:

Այն ժամանակ՝ նոյեմբերի 9-ին, ամեն ինչ այլ տեսք ուներ, և Ալիևը ակնհայտորեն չէր կարծում, որ 10 ամիս անց ստիպված կլինի կանգնել նման իրավիճակի առաջ: Ռուսաստանը նույնպես, ըստ ամենայնի, ակնկալում էր հեշտ հաղթանակ և այժմ փորձում է շրջանցել Լավրովի պլանի չճանաչման պատը: Եվ միայն Նիկոլն է շարունակում մնալ պատերազմի ծանրության տակ եւ դեռ վախենում է Ալիևից, այդ վախից Հայաստանը թողնելով ռուսների ողորմածությանը:

Խոսքը ոչ միայն Փաշինյանի սինդրոմի մասին է․ Ռուսաստանին հաջողվեց Հայաստանում ձևավորել խորհրդարան, որտեղ մեծամասնությունն ու փոքրամասնությունը խնամքով մի կողմ են դրել հիմնարար հարցերը եւ միմյանց թունավորում են վախերով՝ նպաստելով ռուս-թուրքական ծրագրերի իրագործմանը:

Սկզբնաղբյուր