Իրանի հյուսիսում հայտնաբերվել է բնական գազի հսկայական պաշար․ Ի՞նչ կտա դա Հայաստանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իրանի հյուսիսում հայտնաբերվել է բնական գազի հսկայական պաշար։ Չալուս կոչվող հանքավայրը գտնվում է Կասպից ծովի հարավային, իրանական հատվածում։

Հատկանշական է, որ սա Իրանի հյուսիսում հայտնաբերված նման ծավալի առաջին գազային կուտակումն է։ Իրանի գազային հիմնական պաշարները գտնվում են հարավում (Հարավային Փարս)։

Նոր հանքավայրի գազի ծավալները կարող են երկարաժամկետ առումով բավարարել Եվրոպայի գազի սպառման պահանջարկի մոտ 20%-ը։

Հանքի շահագործման համար ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն պատրաստ են տրամադրել թե Ռուսաստանը, թե Չինաստանը։

Էներգետիկ քաղաքականության տեսանկյունից այս գազը կարող է ուղղվել՝

1. Չինաստան ՝ թուրքմենական գազափոխադրիչ համակարգին միանալու դեպքում։

2. Եվրոպա՝ Ադրբեջանի գազատար ցանցով, այդ թվում՝ Հարավային էներգետիկ միջանցքով։

3 . Թուրքիա՝ ուղղակիորեն առկա գազատար ցանցերով, մրցակցություն ստեղծելով այդ երկրի շուկայում ադրբեջանական եւ ռուսական գացի համար։

4. Հնդկաստան՝ Պակիստանով կառուցվելիք գազատարի միջոցով (տարիներ շարունակ ձգձգվող նախագիծ է)։

5. Եվ վերջում, մեզ համար ամենաձեռնտու, բայց շատ տեսական տարբերակ։ Դեպի Եվրոպա՝ Հայաստանի տարածքով (տես՝ Սյունիքով) բավարար տրամաչափի ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Վրաստանում, կառուցելու եւ Ռուսաստանի քաղաքական համաձայնության դեպքում:

Արմեն Աշոտյան