Ռուսական МиГ-29 ռազմական կործանիչն ամբողջապես այրվել է

Մանրամասներ

1

Ռուսաստանի Աստրախանի մարզում, Նարիմանովյան շրջանի զորամասում, վաղ առավոտյան МиГ-29 ռազմական կործանիչ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Газета.RU-ն։

Ըստ հաղորդման, ինքնաթիռում հրդեհ է բռնկվել պլանային նորոգչական աշխատանքների ժամանակ։ Ինքնաթիռն ամբողջապես այրվել է։ Տուժածներ չկան։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Աստրախանի մարզում ուսումնավարժական թռիչքի ընթացքում մեկ այլ МиГ-29 էր կործանվել։

Զոհվել էր կործանիչի օդաչուն։