Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ը վարձել է փաստաբանների թիմ, որոնք կպայքարեն արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի դեմ, որոնք «բազմիցս հարձակվել են» թագավորական ընտանիքի վրա: Հաղորդում է The Sun- ը:
Ըստ տաբլոիդի տեղեկությունների՝ Եղիսաբեթ II- ը պատրաստ է դիմել դատարան, սակայն հույս ունի, որ հարազատները խելքի կգան և վերջ կտան կոնֆլիկտին:
«Կա սահման, թե որքան նրանք կհամբերեն: Թագուհին և նրա ընտանիքը բազմաթիվ հարձակումների են ենթարկվել: Հարրին և Մեգանը կիմանան և կհասկանան, որ կրկնվող հարձակումներն անընդունելի են», – ասել է թագավորական աղբյուրը և մանրամասնել, որ փաստաբաններն այժմ խորհրդակցում են զրպարտության հարցերով փորձագետների հետ:
0Comments