Ներմուծվող ավտոմեքենաների քանակն էականորեն նվազել է. Պատճառը մաքսատուրքերի բարձրացումն է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթև մարդատար մեքենա, որից գանձվել է 5 մլն 314 հազար 330 դրամ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին հայտնել են  ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ըստ ՊԵԿ տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 5721 հատ մեքենա, որից գանձվել է 4 միլիոն 890 հազար 76 դրամ:

Հիմնականում մեքենաները ներմուծվել են ԱՄՆ-ից, Ճապոնիաից, Չինաստանից, Կանադայից, Գերմանիաից, Վրաստանից և ԱՄԷ-ից:

2020 թվականից սկսած՝ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել էին և համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին: