Մոսկվան Ալիեւին ու հետը կապված մի «խանումի» արդեն թույլ է տվել այցելել օկուպացված Քաշաթաղ ու Քարվաճառ, որտեղ նա հայտարարեց, թե հաջորդ փուլում վերադառնալու են Սյունիք ու Սեւան

Մանրամասներ

1

Հայաստանի մարտական կորուստները շարունակվում են. երեկ երկու հայ զինծառայող է զոհվել հայրենիքի համար մարտերում: ՀՀ բարձրագույն իշխանությունը շարունակում է «խաղաղության ու թշնամանքը կառավարելու» վերաբերյալ դատարկաբանությունը, խուսափելով պատասխանել Բաքվի պահանջատիրական հայտարարություններին, ինչն անկասկած ոգեւորում է Բաքվի պարագլխին: Երեկ Մոսկվան Ալիեւին ու հետը կապված մի «խանումի» արդեն թույլ է տվել այցելել օկուպացված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններ, որտեղ նա տեղադրել է իրենց լաթի կտորը եւ հայտարարել, թե հաջորդ փուլում «ադրբեջանցիները» վերադառնալու են Սյունիք ու Սեւան:
Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ներկայիս փուլը Բաքվի համար դրա նախապատրաստությունն է:

Հայաստանի կառավարությունը շարունակում է աչք փակել Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի վրա, որը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Կենտրոնը, որը ստեղծվել է իբր հրադադարի մոնիտորինգի համար, ռուսական, թուրքական եւ «ադրբեջանական» կողմերի համար ծառայում է որպես ընդհանուր հետախուզման եւ մարտական կառավարման կենտրոն՝ հայկական դիրքերին գրոհելու համար, հարյուրավոր կիլոմետր ճակատով եւ ՀՀ տարածքում օպերատիվ խորությամբ:

Քանի որ հրադադարի խախտող կողմն, ըստ Մոսկվայի եւ Անկարայի մտահղացման, Հայաստանը պետք է լինի, Երեւանը Արցախը եւ Բաքվի տարածքները հսկելու հնարավորությունից միակողմանի զրկված է: Այս պայմաններում, մեր դիրքերը մատուցվում են թշնամի երեք կողմերին ոսկեզր սկուտեղի վրա, ինչի հետեւանքով մարտական որեւէ հակազդում ծայրաստիճան բարդացված է:

Մոսկվան պնդում է, որ Հայաստանի սահմաններին տեղի ունեցող «միջադեպերը» կապված չեն Ղարաբաղի խնդրի հետ: Դա Մոսկվայի համար «ալիբի» է Ակնայի կենտրոնը պահելու համար: Անկապության թեզը նույնությամբ կրկնում է Նիկոլ Փաշինյանը:

Այս պահվածքի պայմաններում, Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում հայկական կողմի յուրաքանչյուր զոհի եւ ժողովրդի ընդհանուր բարոյալքման համար: Սա «հու-հու» փառատոնի կազմակերպում չէ, մարտնչող երկրին բոլորովին այլ որակներ ունեցող ղեկավար եւ թիմ է անհրաժեշտ: Ադմինիստրատիվ ռեսուրսով եւ ռուսական քվոտայով ընտրվածն ու նրա խեղկատակ մերձավոր շրջապատը ստիպված են լինելու պատասխանել:

Սկզբնաղբյուր