Մոսկվա-Երևան-Բաթում չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում

Մանրամասներ

1

Մոսկվա-Երևան-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում, տեղեկացնում է Sputnik Գրուզիան:

Աղբյուրը հաղորդում է, որ ինքնաթիռի հրամանատարն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Սա վրացական Georgian airways-ի ու հայկական Armenia aircompany-ի համատեղ չվերթն է։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: