Ամերիկյան ուժերի դուրսբերումն Աֆղանստանից երկարատեւ խաղաղության հասնելու հնարավորություն է տալիս․ Իրանի նախագահ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Աֆղանստանում ԱՄՆ-ի պարտությունը եւ ամերիկյան ուժերի դուրսբերումն այդ երկրից հնարավորություն են տալիս երկարատեւ խաղաղության հասնել Աֆղանստանի տարածքում, հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին: Հայտնում է IRNA գործակալությունը:

IRNA-ի փոխանցմամբ` նախագահն ընդգծել է, որ Իրանը կօգնի վերականգնել կայունությունն Աֆղանստանում, քանի որ Իրանը հավատարիմ է Աֆղանստանի հետ բարեկամական հարաբերություններին` հետեւելով իրադարձությունների զարգացմանն այդ երկրում:

«Ռազմական պարտությունը եւ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը պետք է հնարավորություն դառնան` երկրում կյանքի, անվտանգության ու կայուն խաղաղության վերականգնման համար»,- ընդգծեց նա: