Դեյվիդ Բեքհեմը՝ Britain's Love ամսագրի շապիկին

Նախկին ֆուտբոլիստը նկարահանվել է աչքերի կանաչ դիմահարդարմամբ

Ֆուտբոլի նախկին աստղը հայտնվել է Britain's Love ամսագրի նոր համարի շապիկին՝ աչքերի վառ կանաչ դիմահարդարմամբ: 43-ամյա աստղը սպիտակ վերնաշապիկով է, որն էլ ավելի արտահայտիչ է դարձնում նրա վզի դաջվածքները , որոնց ևս կանաչ երանգ է տրվել լուսանկարի համար: Եվ կարծես մարդկանց շատ է դուր եկել: Նրանք մեծ ոգևորությամբ են արձագանքել դրան սեցիալական ցանցերում: Անխոս Բեքհեմը իսկական նորաձևության կուռք է: Անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեք նրա դիմահարդարման մասին, մի բան հաստատ է՝ նա եղել եւ մնում է մեգա աստղ: