Միանգամից ամուսնացել է երկու աղջկա հետ, որոնցից մեկը եղել է իր հարսնացուն, մյուսը՝ նախկին ընկերուհին

Մանրամասներ

1

Ինդոնեզիայի մի բնակիչ ստիպված է եղել ամուսնանալ միանգամից երկու աղջկա հետ, որոնցից մեկը եղել է իր հարսնացուն, մյուսը՝ նախկին ընկերուհին, գրում է odditycentral.com-ը՝ մանրամասնելով, որ ուշագրավ պատմությանն անդրադարձել են տեղի լրատվամիջոցները:

Ամեն ինչ սկսել է նրանից, որ երիտասարդի նախկին ընկերուհին որոշել է ձախողել սիրելիի հարսանեկան արարողությունն ուրիշի հետ: Երբ 20-ամյա Կորիկ Ակբարը հասնացուի հետ պսակադրման գործընթացի մեջ է եղել, նրա նախկին ընկերուհին ներխուժել է սրահ՝ պահանջելով իր հետ ամուսնանալ:

Զարմանալիորեն Ակբարի հարսանցուն՝ Կոտիմահը, համաձայնել է առաջարկին՝ ամուսնու նախկին ընկերուհուն ընդունելով որպես երկրրդ կին: Ընտանիքի անդամների հետ բանակցելուց հետո փեսացուն համաձայնել է երկուսի հետ միաժամանակ ամուսնանալ:

«Ես չէի սպասում նման բան և ցնցված էի: Բայց, ընտանիքիս հետ քննարկելուց հետո, որոշեցի ամուսնանալ երկու աղջիկների հետ: Երկուսի օժիտը նույնն է և կազմում է 1,75 միլիոն ռուփիա (121 դոլար)», - ասել է երիտասարդ փեսացուն, որը ներկայում գործազուրկ է և պատրաստվում է կանանց տանը թողնել ու մեկնել Մալայզիա:

1