Երևանի կենտրոնում կոտրել են ավտոմեքենայի ապակին և թալանել այն՝ քաղաքացուն պատճառելով մոտ 2000 դոլարի վնաս

Մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին, ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18։30-ից 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տերյան փողոցի 105 հասցեում կայանված, Երևանի բնակիչ, 26-ամյա Հ. Ա-ի Kia մակնիշի ավտոմեքենան թալանել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ գողը կամ գողերը կոտրել են Kia-ի կողային հայելին և այնտեղից գողացել «Մակբուք Պրո» նոութբուքը, պայուսակ և կոսմետիկ միջոցներ։

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ա.-ին պատճառվել է մոտ 2000 ԱՄն դոլարի վնաս։