Ռայիսին խորհրդարանին է ներկայացրել Իրանի 13-րդ կառավարության կազմը

Մանրամասներ

Իրանահայ քաղաքագետ Սահակ Շահմուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Իսլամական խորհրդարանի նախագահին ուղղված նամակում ներկայացրել է 13-րդ կառավարության՝ վստահության քվե ստանալու համար:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իսլամական խորհրդարանի հաստատմանը ներկայացված կառավարության  կազմի անդամներն են.

1. Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում առաջադրված է դոկտոր Իսա Զարեփուրը,

2. Անվտանգության նախարարի պաշտոնում՝ Հոջաթ օլ-Էսլամ  Սեյեդ Էսմայիլ Խաթիբը,

3.  Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում՝ դոկտոր Էհսան Խանդուզին,

4. Կրթադաստիարակության նախարարի պաշտոնում՝ դոկտոր Հոսեյն Բաղգոլին,

5. Առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարի պաշտոնում՝ դոկտոր Բահրամ Էյնոլլահին,

6. Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում՝ դոկտոր Հոջաթոլլահ Աբդոլմալեքին,

7. Գյուղատնտեսության ջիհադի նախարարի պաշտոնում՝ դոկտոր Սեյեդ Ջավադ Սադաթինեժադը,

8. Արտաքին գործերի նախարարի պաշտոնում՝ դոկտոր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը,

9. Արդարադատության նախարարի պաշտոնում՝ դոկտոր Ամին Հոսեյն Ռահիմին,

10. Պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնում՝ բրիգադային գեներալ դոկտոր Մոհամմադ Ռեզա Աշթիանին,

11. Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի պաշտոնում՝ ճարտարագետ Ռոսթամ Ղասեմին,

12. Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի պաշտոնում՝ դոկտոր Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը

13. Գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում՝ դոկտոր Մոհամմադ Ալի Զոլֆի Գոլը,

14. Մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի պաշտոնում՝ դոկտոր Մոհամմադ Մեհդի Էսմայիլին,

15. Ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ դոկտոր Ահմադ Վահիդին,

16. Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարի պաշտոնում՝ ճարտարագետ Սեյեդ Էզաթոլլահ Զարղամին,

17. Նավթարդյունաբերության նախարարի պաշտոնում՝ ճարտարագետ Ջավադ Oջին,

18. Էներգետիկայի նախարարի պաշտոնում՝ ճարտարագետ Ալի Աքբար Մեհրաբյանը,

19. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում՝ դոկտոր Սեյեդ Համիդ Սաջադի Հազավեն: