Պատգամավորը խոստովանել է, որ մարդ է սպանել

Մանրամասներ

1

Կամչատկայի Օրենսդիր ժողովի պատգամավոր Իգոր Ռեդկինը, որը ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում, խոստովանել է, որ ակամա կրակել է մի տղամարդու վրա ու սպանել նրան, երբ փորձել է արջին դուրս քշել գյուղից: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի խոստովանությունը, որը տրամադրել է նրա փաստաբան Օլգա Ստրուչենկոն:

Ռեդկինի խոսքով՝  դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, երբ ինքն իմացել է, որ Օզերնովսկի գյուղում արջ է թափառում, ինչը կարող է վնասել տեղի բնակիչներին: 

«Ես զենք վերցրի և որոշեցի վախեցնել նրան: Մթնշաղին կրակեցի արջի վրա: Ավելի ուշ ես իմացա, որ մոտավորապես նույն ժամին տեղի բնակիչը վիրավորվել է հրաձգության շրջանում և մահացել հիվանդանոցում», - ասել է քաղաքական գործիչը: 

Ռեդկինը նաև հավելել է, որ պատրաստ է կանգնել դատարանի առջև և համապատասխան պատժի ենթարկվել: Օգոստոսի 10-ին պատգամավորը կալանավորվել է, նրա նկատմամբ խափանման միջոցը կորոշվի ավելի ուշ: