Ինձ խորհրդարան բերեց պատերազմը․ Դավիթ Սեդրակյան

Մանրամասներ

1

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ ինչու՞ որոշեց գալ խորհրդարան։ «Ինձ խորհրդարան բերեց պատերազմը, դրա հետևանքները, մեր երիտասարդների կորուստները։ Այ էդ կետից հետո որոշեցի․․․ »,-ասաց Դավիթ Սեդրակյանը,

Սեդրակյանի բացակայությամբ պատճառով, այսինքն 1 պատգամավորի քվեի, Իշխան Սաղաթելյանն առաջին փորձից չընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Նա ասաց, որ խմբակցության ղեկավարությանը նախապես տեղեկացրել է իր բացակայության և պատճառների մասին։

Ավելացրեց՝ պարտադիր չէ, որ բոլորը ակտիվ լինեն հարցերով ու ելույթներով։ «Ակտիվությունն էլ․․ մենք մեր ստրատեգիան ունենք և գիտենք՝ ով որտեղ ինչ գործողությունների մեջ պետք ա ակտիվ լինի»,-ասաց Սեդրակյանը։

Նա նշեց, որ իշխանական խմբակցությունը նկատելով իր բացակայությունը իր տեղն էլ է քվեարկել և եղավ «կես ժամանոց մանր մանիպուլյացիա»: