Անվճար Apple AirPods ականջակալներ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված 12-17 տարեկան դեռահասներն

Մանրամասներ

1

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը հայտարարել է, որ այս հանգստյան օրերից սկսած՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված 12-17 տարեկան դեռահասներն անվճար Apple AirPods ականջակալներ կստանա, Tert.am-ի փոխանցմամբ գրում է gizmodo.com-ը:

Բացի այդ, դեռահասներն ամեն շաբաթ մասնակցելու են խաղարկության, որի շրջանակում կարող են շահել iPad՝ ականջակալներով (յուրաքանչյուր շաբաթ կլինի ութ հաղթող), ինչպես նաև՝ քոլեջում սովորելու նպատակով 25.000 դոլարի չափով կրթաթոշակ:

Դեռահասների պատվաստումը կտևի 2021 թվականի օգոստոսի 7-ից սեպտեմբերի 30-ը: Ընդ որում, օգոստոսի 30-ին կսկսվեն լրացուցիչ մրցանակների շաբաթական խաղարկությունները: