Հենց նոր գմփոց եկավ․ Վարդենիսում անօդաչու է խոցվել

Մանրամասներ

1

Գեղարքունիքի մարզում պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։

«Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշեց Վարդենիսի քաղաքապետը։ Հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանային հատվածում, Մելքոնյանը պատասխանեց, որ մինչ այժմ հանգիստ է եղել։

 «Ես սահմանից 2 ժամ առաջ եմ եկել՝ և՛ Վերին Շորժա, և՛ Ներքին Շորժա։ Կրակոցներ չեն եղել։ Հանգիստ էր»,- եզրափակել է Մելքոնյանը։