Ուկրաինան իրեն համարում է «քցված»․ Ուկրաինայի հետ վարվում են այնպես, ինչես հիմա՝ Հայաստանի

Մինչեւ կոշիկի պադոշի տակը արեւմտամետ Կիեւում հակաարեւմտյան բունտ է հասունանում

1

«Запад нам поможет։ Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է։ Ուկրաինան իրեն համարում է «քցված» ու մինչեւ կոշիկի պադոշի տակը արեւմտամետ Կիեւում հակաարեւմտյան բունտ է հասունանում։ Իսկ ի՞նչ է եղել։ Պարզապես ավարտվել են Ջո Բայդեն-Անգելա Մերկել բանակցությունները, որի հիմնական նպատակը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր, ինչը եւ արվեց։ ․․․ Այն Ուկրաինան, ով ինչպես ժամանակին Վրաստանը, հանուն արեւմտյան մակիաժի, տեւական խաչակրաց պատերազմների մեջ էր։ 

ԱՄՆ-Ռուսաստան-Գերմանիա գազային մեծ համաձայնագիրը այլեւս իրողություն է։ «Քցե՞ցին» Ուկրաինային հզոր հոգաբարձու երկրները, ես կարծում եմ՝ ոչ։ Ինչպես ժամանակին իմ հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ եք Ադրբեջանին զենք վաճառում, պատասխանեց ՌԴ դումայի նախկին նախագահը՝ «это только бизнес»։ Ու հետո՝ ինչպես վկայում է համաշխարհային պատմությունը՝ հատկապես գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով»:

«Հյուսիսային հոսք-2»-ը Բալթիկ ծովով երկճյուղ՝ 2468 կմ․ երկարությամբ գազատար է, որն անցնում է 5 երկրներ՝ Գերմանիայի, Դանիայի, ՌԴ-ի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի տարածքով։

Ուկրաինայի բերափոխումների գործկոմի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրիանական սառւ ցնցուղից հետո հայտարարերել է, թե «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո անհրաժեշտ է սկսել սեփական, այդ թվում կանաչ ջրածնի ռեսուրսների մշակումները։

Բայց արևմյան երկրներից  հակադարձումներն ու գնահատականները պարզապես աղ են լցնում ուկրաինական բաց վերքի վրա։ Մասնավորապես, Բունդեսթագի՝ էկոնոմիկայի և էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Կլաուս Էռնստը «Դոյչե վելլե»-ի հետ զրույցում  հայտնել է, թե Գերմանիայի ու ԱՄՆ-ի՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ պայմանավորվածությոնը կոչել է «բանականության հաղթանակ»։

Հայաստանցի քաղաքագետ Վիգեն Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում Ուկրաինային շրջանցելու շուրջ ամերիկա-գերմանական պայմանավորվածության վերաբերյալ ասաց․ «Սա ևս մեկ ապացույցն է, որ փոքր երկրների կամ քիչ ազդեցություն ունեցող երկրների շահերը միշտ էլ մանրադրամ են լինում խոշոր տերությունների մեծ աշխարհաքաղաքական խաղերում։ Առավել ևս՝ այն շրջանում, երվ տեղի է ունենում աշխարհի հերթական վերաձումը՝ գեոքաղաքական, գեոտնտեսական և այլ։ Մենք հիմա ապրում ենք հենց այդ ժամանակաշրջանում, որը սկսվեց այսպես կոչված քովիդային ժամանակաշրջանից»։

Վիգեն Հակոբյանը վստահ է, որ այս հարցը վճռված է եղել ոչ այնքան Մերկել-Բայդեն, այլ Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ։ «Որի ժամանակ շատ բան պայմանավորվեցին ամբողջ աշխրահի կտրվածքով։ Ներառյալ՝ Արցախը, Դոնբասը, Սիրիան և  Ուկրաինան, բնականաբար։ ՌԴ տնտեսական շահերից է Եվրոպայի համար գազային մոնոպոլիան, որը շատ ցավագին էին ընդունում ԱՄՆ -ում, բայց այն, որ իրենք պայմանավորվեցին, վկայում է այն մասին, որ Բայդենն էլ է ստացել այն, ինչ ուզում էր, մեկ այլ տեղ»։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Գերմանիայի ու ԱՄՆ-ի այս որոշումը նաև ի ցույց է հանում, որ ինչ-որ պրոեկտների մշտական հովանավորյալներ չեն լինում՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով։

«Ուկրաինայի հետ վարվում են այնպես, ինչես հիմա՝ Հայաստանի։ Ուկրիանային ասում են՝ քո գեոքաղաքական և գեոտնտեսական շահերի դիմաց, որոնց մասին քեզ ոչ ոք չի էլ հարցնում, մենք կլուծենք 3 երկրներով՝ Գերմանիա, ռուսներ և ԱՄՆ, քեզ Գերմանիան մի քիչ փոխհատուցում կտա՝ փող։ Հիմա Հայաստանին էլ որոշ պարտավորոթյունների դիմաց 2․6 միլիարդ են տալիս չէ՞»։

Ամփոփենք՝ սա տարածաշրջանային և համաշխարհային հիմնական խաղացողների կողմից և միջից սովորական պրակտիկա է, երբ հարկ եղած ժամանակ հանուն ավելի մեծ շահերի, զոհաբերվում են խաղի մասնակից քվազի-պետություններ-խաղացողների շահերը։

«Հրապարակ»