Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՔՊ նորընտիր պատգամավորների հետ

Մանրամասներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավորների հետ: Հանդիպումը մեկնարկել է ՔՊ գրասենյակում:

Հանդիպումից առաջ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օրակարգով են հանդիպում: Նա չբացառեց, որ անդրադարձ կլինի նաև սահմանային իրավիճակին: