Չկրակելու հրաման տալու նպատակն այդ տարածքների հանձնումն է

Հայկ Նահապետյան․ Մանրամասներ

1

Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող թշնամու առաջախաղացումը կանխող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներին չկրակելու հրաման է տրված եղել, այսինքն՝ թշնամու առաջխաղացմանը խոչընդոտող գործընթացներ տեղի չեն ունեցել,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Եթե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների դեմ խնդիր դնեին, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանխեին, ապա նա վստահ է, որ  այդ գործընթացը կանեին արագ ու արդյունավետ, այնպես, ինչպես արել էին մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ թշնամու բոլոր առաջախաղացումներն արդյունավետ կանխվում էին»,- հավելեց փորձագետը։

«Չկրակելու հրաման տալու նպատակն այդ տարածքների հանձնումն է, բոլոր այն տարածքների, որոնք Ադրբեջանը համարում է, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքներն են եղել։ Չեմ բացառում, որ այս սադրանքները կարող են վերածվել լայնածավալ ռազմական գործողությունների, դրա համար կան մի քանի նախադրյալներ․ նախ, Ադրբեջանն այսօր ունի ռազմական գերակայություն, հայկական բանակը, ըստ իս, ամբողջովին դեռ չի վերականգնվել, սակայն Ադրբեջանը նման գործողությունների գնալուց առաջ պետք է հասկանա, որ ինքն այնուամենայնիվ ոտնձգություն կամ ագրեսիա է իրականացնում ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ, և այդ ժամանակ գործելու է ՀԱՊԿ կանոնադրությունը, արդյո՞ք Ադրբեջանը ցանկանում է  ռազմական բախում ունենալ Ադրբեջանի հետ, կարծում եմ՝ ոչ։ Սակայն չեմ բացառում, որ աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակներում տարածաշրջանում կարող է նաև սադրանքների հետևանքով  Ադրբեջանի, ինչո՞ւ չէ, Թուրքիայի զինված ստորաբաժանումները մարտնչեն և Հայաստանից ուժով տարածքներ վերցնեն»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։