Ոմանք ասում են՝ հանուն Հայաստանի պետք է համագործակցել․ Երբեք մի խառնեք հայրենիքի ու իշխանության շահը

Շարմազանով․ Մանրամասներ

1

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում,նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի։

Բանակը գլխատողի, եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը, Դադիվանքը հանձնողի,թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն, հանուն ինչի՞՝ պաշտոնի՞, թե՞ «30 արծաթի»։

Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի եղել նախկինում,չ կա նաեւ այսօր։

Ոմանք ասում են՝ հանուն Հայաստանի պետք է համագործակցել։

Իսկ Հայաստանի շահը պահանջում է կապիտուլյանտներից ազատում։

Երբեք մի խառնեք հայրենիքի ու իշխանության շահը։

Դրանք շատ հաճախ հակասում են իրար։

Հ.Գ. Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Գարեգին Նժդեհ»։