Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հաղորդագրությունում ոչինչ չկա ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակի մասին

Մանրամասներ

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքից ընտրված պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես Երասխի ուղղությամբ վերջին սրացման, Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ միջադեպերի, առաջին հերթին հայ 2 զինծառայողների անհետացման ու նրանց ճակատագրի մասին։

Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ խոսել է իրավիճակային սրացման և աճող անվտանգային սպառնալիքների մասին, ինչը պետք է երկկողմ զրույցի առանցքում լիներ։

Պաշտոնական հաղորդագրությունն ավելի շատ հուշում է, որ Հայաստանը շարունակում է հեռանալ մեր երկրին և տարածաշրջանին վերաբերվող առանցքային հարցերի քննարկմանը մասնակցությունից և դա իր ցանկությամբ կամ իրավիճակի բերումով վերապահել է ՌԴ-ին»: