Հայաստանի հետ սահմանին նախատեսվում է կառուցել մինչև 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ. Ալիև

Մանրամասներ

Ներկայումս Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) շրջաններում ռազմական ճանապարհների կառուցման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:

«Քելբաջարի և Լաչինի շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում: Այս ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ է: Նման ճանապարհներ նախկինում չկային, այդ թվում` սահմանի ուղղությամբ»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքերով` Ադրբեջանը շատ բան ունի անելու (սահմանին) մինչև ձմռան սկիզբը: «Սա լայնածավալ աշխատանք է, այն մամուլում շատ չի լուսաբանվում: Սա հասկանալի է: Բայց ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը: