Սպիտակ տնից 2 կիլոմետր հեռավորության վրա հրաձգություն է տեղի ունեցել․ կան վիրավորներ. ՖՈՏՈ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Վաշինգտոնի բանուկ շրջանում՝ Սպիտակ տնից երկու կիլոմետր հեռավորության վրա, հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է տուժել, մայրաքաղաքային ոստիկանությանը հղումով գրում է CBS News-ը։

Ինչպես նշվում է, երկու տուժածները, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, գտնվում են կայուն վիճակում։

Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան՝ Ռիգս և 14 -րդ փողոցների խաչմերուկում, որը գտնվում է Սպիտակ տնից երկու կիլոմետր հեռավորության վրա։

Ընդ որում, ականատեսների խոսքով՝ լսվել է 20-30 կրակոց։ Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել և որոնում է հրաձգություն իրականացնողներին։

ա

ա