Լարված օգոստոս է սպասվում. Լարվածության 2-րդ ալիքը կսկսվի օգոստոսի 2-ին. Աստղաբան

Մանրամասներ

Հայ-թուրքական հակամարտությունը կլիցքաթափվի հոկտեմբերի կեսերին, երբ նախատեսվում է ՛«խաղաղության»՛ պայմանագրի ստորագրումը, սակայն այն կկայունացնի իրադրությունը միայն ժամանակավորապես և ոչ մի արմատական դեր չի ունենա պատմական հետագա զարգացումների վրա: Նման կարծիք է հայտնել աստղաբան Աննա Հախվերդյանը:

Նա հանդես է եկել մասնագիտական վերլուծությամբ.

«Պաշարված Արեգակն ու սահմանային լարվածությունը

Մուտք ենք գործել այս տարվա առավել լարված շրջաններից մեկը, որը պայմանավորված է Արեգակի այսպես կոչված պաշարմամբ: Իհարկե, դասական աստղաբանության մեջ պաշարված է համարվում այն մոլորակը, որը հայտնվում է երկու չարերի՝ ագրեսիվ Մարսի և չարաբաստիկ Սատուրնի միջև:

Օրինակ` դասական աստղաբանության օրենքներով արդի Արեգակը Խեցգետնում պաշարված կհամարվեր, եթե, օրինակ, Սատուրնը լիներ Երկվորյակ ՝նախորդ աստղակերպում, քանի որ Մարսն այժմ գտնվում է Առյուծ կենդանակերպում, որը հաջորդում է Խեցգետնին: Սակայն ոչ միայն մոտակա դիրքերը ու մոլորակային միությունները կարելի է համարել պաշարում, փորձը ցույց է տալիս, որ պաշարումը ձևավորվում է նաև հակադրության դեպքում:

Օրինակ` հուլիսի 18-ին Արեգակը, գտնվելով Խեցգետնի 25 աստիճանում՝, մտնում է ճշգրիտ դիմակայության մեջ ավերիչ Պլուտոնի հետ, որն այժմ գտնվում է Այծեղջյուրի 25 աստիճանում:

Մենք գիտենք, որ երկու չարաբաստիկ և կործանիչ մոլորակներ՝ Պլուտոնը և Սատուրնը այժմ հետընթաց են և գտնվում են իրարից 16 աստիճանի հեռավորությոն վրա՝ համարյա կես կենդանակերպ: Եվ Արեգակը, մտնելով Պլուտոնի հետ հակադրության մեջ, առաջ գնալով աստիճանաբար հայտնվելու է նրանց արանքում՝ պաշարման մեջ: Քանի որ Պլուտոնը խորհրդանշում է ռազմաքաղաքական լարվածություն և ավեր՝ Հայաստանում և այլ խնդրահարույց պետություններում առաջանալու են բարդ ու լարված իրավիճակներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են փոփոխությունների և հրահրելու են առկա հակամարտության սրացում:

Պաշարված մոլորակը առավել նեղն է ընկնում` հայտնվելով երկու չար մոլորակների մեջտեղում, որը տեղի կունենա հուլիսի 26-ին, երբ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը հասնելու է իր կիզակետին:

Լարվածության երկրորդ ալիքը կսկսվի, երբ Արեգակը հակադրվի Սատուրնին՝ օգոստոսի 2-ին: Չափազանց լարված օգոստոս է սպասվում: Իրավիճակը փրկելու է բարեբեր Յուպիտերը, որը հուլիսի 28-ին կրկին վերադառնալու է Ջրհոս և վահանի պես պաշտպանելու է Արեգակին Մարսի և Սատուրնի վնասակար ազդեցություններից:

Լարվածության երրորդ փուլը վրա կհասնի, երբ Արեգակը մուտք կգործի Կույս աստղակերպ՝ օգոստոսի 24 և կանցնի ամառային և աշնանային խավարումների միջնակետով:

Քանի որ մինչև սեպտեմբերի 15 Մարս մոլորակը միանալու է Հայաստանի երրորդ հանրապետության Արեգակին Կույս աստղակերպում՝ ենթադրվում է նոր խաղաղապահ ուժերի տեղակայում սահմաններին կամ անգամ ՀՀ տարածքով մեկ:

Այս բարդ հայ-թուրքական հակամարտությունը կլիցքաթափվի հոկտեմբերի կեսերին միայն, երբ նախատեսվում է ՛«խաղաղության»՛ պայմանագրի ստորագրում:

Բայց պետք է նկատեմ, որ այդ պայմանագիրը կկայունացնի իրադրությունը միայն ժամանակավորապես և ոչ մի արմատական դեր չի ունենա պատմական հետագա զարգացումների վրա:

Լինենք լավատես»

Աղբյուր` Փաստինֆո