Փաշինյանն իրեն հավատարիմներին կտեղափոխի կառավարություն. ՔՊ-ից ովքեր կգնան խորհրդարան և ովքեր ինքնաբացարկ կներկայացնեն

Մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին քննարկում են այն հարցը, թե ովքեր պետք է առաջիկայում ինքնաբացարկ ներկայացնեն ու ովքեր պետք է գնան խորհրդարան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի եռյակից արդեն Լիլիթ Մակունցը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։  Ըստ մեր տեղեկությունների՝ Մակունցն արդեն ճամպրուկային տրամադրություն ունի, քանի որ օգոստոսի սկզբին պետք է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինի՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում։

 ՔՊ նախընտրական ցուցակի առաջին տասնյակից խորհրդարան կգնան Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանը և Արսեն Թորոսյանը։ Իշխանության ցուցակի 20-րդ համար Արմեն Փամբուխչյանը կմնա ԱԻՆ-ում, հնարավոր է առաջիկայում նախարար նշանակվի։ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ևս կուղարկեն խորհրդարան, այս պահին Նիկոլ Փաշինյանը նման որոշում է կայացրել։ 33-րդ համարը՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ինքնաբացարկ է ներկայացրել։ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը)՝ «Դեղերի փորձագիտական կենտրոնի» ղեկավարը, ՔՊ-ի 44-րդ համարն է, որին ևս Փաշինյանը պատրաստվում է խորհրդարան ուղարկել։ Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն «տեղավորել» բոլոր այն անձանց, ովքեր դուրս կմնան օրենսդիր մարմնից։ Փաշինյանն իրեն հավատարիմ անձանց կտեղափոխի կառավարություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։