Ռուսաստանը 2015-ին «փակեց» Հայաստան-Իրան երկաթուղի ունենալու թեման

2014-ին պատրաստ էր երկաթգծի կառուցման նախագիծը, ըստ որի՝ շինարարական աշխատանքները պետք է տևեին 6 տարի

1

Մոտ 10 տարի Հայաստան-Իրան երկաթուղի ունենալու թեման բավականին ակտիվ քննարկման առարկա էր: Առաջին անգամ այդ մասին հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ 2008-ի նախագահական քարոզարշավի ընթացքում: Տեղեկություններ տարածվեցին, թե ծրագիրը ֆինանսավորելու է Ռուսաստանը, հետո՝ Չինաստանը, և նույնիսկ՝ Համաշխարհային բանկը, բայց ոչ մեկն էլ չիրականացավ:

2013 թվականին՝ դարձյալ նախագահական ընտրություններից առաջ, հայտարարվեց 3,5 մլրդ դոլար գնահատվող նախագծի գործարկման մասին, այդ ժամանակ «Հայաստանի հարավային երկաթուղու» զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության գծով փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Հայաստանի տրանսպորտի նախարարության և Դուբայում գրանցված «Ռոսիա ՖԶԵ» ներդրումային ընկերության միջև: Եվ թեպետ 2014-ին պատրաստ էր երկաթգծի կառուցման նախագիծը, ըստ որի՝ շինարարական աշխատանքները պետք է տևեին 6 տարի, 2015-ին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարեց, որ Հայաստան-Իրան երկաթուղու նախագիծն արդյունավետ չէ, և, որ այն չունի հեռանկար՝ «ինչպես պատի վրա բացել ոչ մի տեղ չնայող, հարևան տան պատին նայող պատուհան»:

168.am-ի հարցին՝ եթե այսօր ունենայինք Հայաստան–Իրան երկաթուղին, արդյո՞ք ապաշրջափակման գործարքների պատկերն այլ կլիներ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը պատասխանեց, որ վստահ է՝ եթե կյանքի կոչվեր Իրանը Հայաստանի հետ կապող երկաթուղու ծրագիրը, ապա այսօր կունենայինք տրամագծորեն այլ պատկեր: Այսինքն, տարածաշրջանում հաղորդակցական ուղիների ապաշրջափակման գործընթացը կզարգանար բոլորովին այլ տրամաբանությամբ:

Նշենք, որ 2020-ի նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «մենք ուզում ենք, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով»:

Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում կոմունիկացիաների բացման այսօր առաջարկվող տարբերակներին

«Կոմունիկացիաների ապաշրջափակումը, բնականաբար, որոշակիորեն հետաքրքրում է նաև Իրանին, որը փորձելու է առավելագույնը ստանալ այդ գործընթացից՝ վերականգնելով իր խաթարված դիրքերը Հարավային Կովկասում: Սակայն միանշանակ կարելի է նշել, որ ապաշրջափակման գործընթացն իր այսօրվա տրամաբանությամբ այնքան էլ չի կարող բխել Իրանի անմիջական շահերից, քանի որ Թեհրանում Հայաստանով անցնող հյուսիս-հարավ միջանցքը համարում էին և համարում են որպես այլընտրանք, որը կարող է լրջորեն սահմանափակել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը և մանևրի հնարավորությունը տարածաշրջանում: Այս բոլորը, անշուշտ, պետք է դիտարկել հատկապես Իրան-Չինաստան ռազմավարական նշանակության 25-ամյա համագործակցության պայմանագրի ֆոնին, որի լիարժեք իրականացումը մեծապես կախված է լինելու Պարսից ծոցից դեպի Սև ծով, իսկ այնտեղից՝ դեպի Եվրոպա և Ռուսաստան ձգվող անվտանգ կոմունիկացիաների առկայությամբ: Այնպես որ՝ Հայաստանը չի կորցնելու իր նշանակությունն Իրանի համար: Սակայն չպետք է մոռանանք այն հանգամանքը, որ երկկողմ հարաբերությունների որակն ու մակարդակը, բնականաբար, Հայաստանի դերն ու նշանակությունն Իրանի տարածաշրջանային քաղաքականությունում մեծապես կախված է լինելու այն հանգամանքից, թե ՀՀ գործող իշխանություններն ինչպես են պատկերացնում այդ բոլորը և ինչ նշանակություն են տալիս Իրանի հետ հետագա հարաբերություններին: Հենց այս վերջին հանգամանքն է, որ մտահոգում է անձամբ ինձ»,- նշեց Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին շատ հստակ և բաց տեքստով հայտարարել էր, որ Իրանի համար բացարձակ անընդունելի է Հայաստանի սահմաններում որևէ փոփոխություն, և, որ Հայաստանի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պահպանվի Իրանի հետ Հայաստանի սահմանը:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը և դրա շուրջ հնարավոր բանակցություններին, քանի որ ՀՀ-ն հարցը գոնե հայտարարության մակարդակով փակված չի համարում, մեր զրուցակիցը նշեց, որ Իրանին սպառնացող անվտանգության բնույթի հիմնական մարտահրավերներից մեկը երկրի հյուսիսարևելյան նահանգներում գործող պանթյուրքիստական-անջատողական շարժումներն են, իսկ «Արցախի Հանրապետության շնորհիվ Իրան-Ադրբեջան սահմանը կրճատվել էր մոտավորապես 130 կմ-ով»:

«44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում ոչ միայն վերականգնվեց այդ սահմանը, այլև դավաճանաբար թշնամուն հանձնված հայոց բերդաքաղաք Շուշին հռչակվեց որպես թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Կարծում եմ, որ մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ոչ հեռու ապագայում ինչ գաղափարներ են գեներացվելու այնտեղ, և առաջինը որ շրջաններն են լինելու այդ գաղափարների հիմնական թիրախները: Այնպես որ, Ձեր հարցի պատասխանը միանշանակ պարզ է»,- եզրափակեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Իրանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման սեփական նախագիծն էր առաջ քաշել: Թեհրանի ծրագիրը հիմնված էր հումանիտար սկզբունքների և կողմերի պահանջների վրա:

«ԵԱՀԿ անդամ երկրների խումբը վերջին 30 տարիներին ի վիճակի չէ լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային համագործակցության միջոցով փորձում է վերջ տալ Բաքվի և Երևանի միջև վեճին, ինչը դժվար խնդիր է»,- ասել էր Իրանի ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Աբբաս Արաքչին՝ հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ խմբի որոշ երկրներ ընդհանրապես տարածաշրջանի մաս չեն կազմում և ոչ մի կապ չունեն այս ճգնաժամի հետ:

«ԵԱՀԿ-ի օտարերկրյա խաղացողները (ԱՄՆ և Ֆրանսիա,- Մ.Պ.) հեռու են տարածաշրջանից, ոչ միայն քաղաքական, այլ նաև էմոցիոնալ և բարոյական առումով կապված չեն տարածաշրջանի հետ և չեն ձգտում խաղաղության հասնել Լեռնային Ղարաբաղում»,- նշել էր նա:

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները