Ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակիցներ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին ձեռք չի տալիս, որ հայ-ադրբեջանական սահմանում լինեն միայն ռուսական զինված ուժեր եւ խաղաղապահ զորքեր, ինչի համար Թուրքիան բազմիցս փորձել է միջամտել, իր ներկայությունն ունենալ, ՌԴ-ն մերժել է։
Այ, հիմա Փաշինյան Նիկոլը տանում է մի գործընթաց, որ սահմանում հայտնվեն ՆԱՏՕ-ի զորակազմերը։ Եվ էական չէ՝ այդ զորակազմը որ երկրի դրոշի ներքո է լինելու։ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից է բխում, որ լինեն ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներ։ Արցախում, չեմ բացառում՝ հայ-ադրբեջանական սահմանում ՆԱՏՕ-ի զորակազմի հրավերը Ալիեւի ու Էրդողանի՝ Սյունիքով միջանցք ստանալուն է նպաստելու։ Իսկ միջանցքը սոսկ բառ չէ, այլ ստատուս է, որը հնարավորություն է տալիս այլ երկրների տարբեր կառույցների՝ ներգրավված լինել այդ միջանցքի անվտանգության պահպանմանը եւ բեռնափոխադրմանը։
Ըստ օդում կախված լուրերի՝ սկսած պատերազմից, միջնորդավորված պայմանավորվածությունները ձեռք են բերում Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու իր կինը։
Հիմա տեսականորեն ընդունենք՝ հետախուզությունը զեկուցել է, ապա՝ այս տարվա մայիսին, Սյունիքում Ադրբեջանի ԶՈՒ 100 զինծառայող սահմանն անցավ։ Հիշո՞ւմ եք արձագանքները։ Սյունիքի մարզպետը՝ նախկին զինվորական Մելիքսեթ Պողոսյանը, նույն օրն ասաց, որ Ադրբեջանի ստորաբաժանումները մառախուղի պատճառով շփոթել են ճանապարհը, սխալվել են։ Ու 1-2 օր հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում։ Առայսօր գտնվում են մեր երկրի տարածքում»։ Տիգրան Ավինյանն էլ ասում էր՝ կսպասենք, մինչեւ ադրբեջանցիները հեռանան։ «Ո՞ւր հեռանան, էդ մարդիկ եկել են էդ տարածքները վերցնելու, ոչ թե հեռանալու։ Նրանք երբեք չեն հեռանա, ինչպես չհեռացան Արցախի ինքնապաշտպանական ուժերը 94-ից մինչեւ 2020թ․ սեպտեմբերի 27-ը։ Մինչեւ չստիպեցին հեռանալ, ու սա այն դեպքում, երբ այդ 7 շրջանները երբեք իրավական առումով չեն եղել ԼՂԻՄ տարածքում»։ Այսինքն՝ պետք է ոչ թե սպասել, այլ պարտադրել, որ լքեն երկրիդ տարածքը կամ էլ խնդիրը գցել «ՀԱՊԿ-ի գրպանը»։
Պատերազմ սկսելու մասին ե՛ւ Ադրբեջանն էր բազմիցս ասել, ե՛ւ վերլուծական շրջանակները․․․ Պետության ղեկավարը եթե այդ աստիճան սխալվում է, դա միշտ բերում է ծանր հետեւանքների։ Կա՛մ սխալվում էր, կա՛մ կանխամտածված կերպով ժողովրդին թյուրիմացության մեջ էր գցում, որ երկիրն առավելագույնս լավ չնախապատրաստվի Ադրբեջանի ագրեսիային։ Ըստ իս՝ տարբերակ 2-ն է։ Առավել եւս, եթե մի երկիր մյուսի վրա հարձակվում է, դիտարկում է հավանականությունը հաղթանակի։ Ասածս այն է, որ Ադրբեջանը 100 տոկոսով համոզված էր, որ հաղթելու է։ Իսկ հաղթանակի համար ուներ մի քանի կարեւորագույն առավելություն․ ԱԹՍ-ների մեծ քանակ, եւ հայկական կողմը դրան համարժեք սպառազինություն չուներ, եւ Ադրբեջանի հետախուզությունը, ըստ ամենայնի, դրա մասին տեղյակ էր։ 2-րդ․ Ադրբեջանը հստակ գիտեր, որ միջազգային հանրությունը, ի դեմս ԵՄ-ի, միջազգային տարբեր իրավապաշտպան կառույցների, ՄԱԿ-ի, կփորձեն, բայց չեն կարողանա կանգնեցնել պատերազմը, ինչի ականատեսը եղանք։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյան
0Comments