Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում նիկոլ փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գործողությունները թույլ չեն տալիս սկսել սահմանազատման գործընթաց։
Այսինքն` Հայաստանի ղեկը ձեռքերում պահողը բողոքում է, որ Ադրբեջանի ղեկավարի գործողություններն իրեն թույլ չեն տալիս դավաճանությունն ավարտին հասցնել և գործել ամենամեծ դավաճանությունը։
Բայց այստեղ անգամ դա չէ կարևորը։ Այլ այն, որ այդ բողոքով` տպավորություն է ստեղծում թե դեմարկացիա-դելիմիտացիան Հայաստանի համար լավ բան է և թե իբրև թե Ալիևը խոչընդոտում է դրան, որովհետև իբրև թե դա Հայաստանի համար լավ է։
Հենց այստեղ է թաքնված պլանավորված դավաճանության խաղի բանալին։
Տեղի է ունենում դավաճանության ոչ միայն նորմալիզացիա, այլև` դրա ցանկալիության ստեղծում։ Այդպես շուտով մի խումբ հայեր կսկսեն պահանջել դեմարկացիա-դելիմիտացիա, որ հենց Ալիևի և Մոսկվայի պլանն է։
Ճիշտ այնպես` ինչպես երեք տասնամյակ առաջ մի խումբ դավաճանների նախաձեռնությամբ վերամիավորված Արցախը պոկվեց Հայաստանի Հանրապետությունից և անմիտների զանգվածները սկսեցին տարփողել Արցախի անկախության դավաճանական գաղափարը։
Մենք մշտապես ենթարկվում ենք դրսից պարտադրվող և մեզ ոչնչացնող գաղափարներին, որդեգրում դրանք և սկսում պայքարել հանուն դրանց։ Եվ ինքնաոչնչացվում ենք` ինքներս իրականացնելով թշնամիների ծրագիրը։
Սա է մեր կործանման մեխանիկան։
Հայկ Մարտիրոսյան
0Comments