Ամիրյանի վրա կրակել են քաղաքացու վրա, վիրավորել, գցել մեքենայի բեռնախցիկն ու հեռացրել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հուլիսի 18-ի երեկոյան՝ Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։

Ըստ ականատեսի` վիրավորված քաղաքացուն կրակոցներ արձակած անձի վարորդը գցել է մեքենայի բեռնախցիկն ու հեռացրել դեպքի վայրից։

Այս պահին դեպքի վայրում իրավապահներն են, բայց տուժողն ու կասկածյալը դեպքի վայրում չեն։

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը իշխանական մեծահարուստի որդին է։

Կրակոցներ արձակած անձի ընկերները գնացել են դեպքի վայր և սննդի կետից ցանկանում են հեռացնել տեսախցիկները։