Թող Փաշինյանը հստակ ասի՝ ինչի մասին է խոսքը․ Ադրբեջանը հստակ է ասում, թե ինչի մասին է խոսում

Սա գծված ճանապարհային քարտեզ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որով իրենք իրականացնում են իրենց դարավոր նպատակները. դրա գինը, որպես խոչընդոտի վերացում, Հայաստանի՝ դե ֆակտո և դե յուրե պետության վերացումն է

1

Այն, ինչ Փաշինյանը կոչում է «կոմունիկացիա», Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են «միջանցք», և նրանք, ովքեր համաձայնում են Փաշինյանի մոտեցումների հետ, թող գոնե ընթերցեն՝ ինչ է նշանակում՝ կոմունիկացիա։ Ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ կոմունիկացիաներ, ո՞ւմ համար է դա արվում. դա արվում է Ադրբեջանի և Թուրքիայի համար»,-168.am–ի զրույցում դիրքորոշում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյաը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը փարատել է մտահոգությունները՝ վստահեցնելով, որ «Ադրբեջանի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և, որ ավելի կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ», իրավապաշտպանն արձագանքեց.

«Շատ լավ կլիներ՝ ինքն ասեր, թե ինչի մասին է խոսքը. Ադրբեջանը հստակ է ասում, թե ինչի մասին է խոսում, իսկ Հայաստանն անընդհատ շարունակում է անորոշ հերքումները. Ինչո՞ւ՝ որովհետև Հայաստանը չի ունեցել և չունի ընդհանուր հեռահար ռազմավարական ծրագիր. անգամ այն, ինչ ունեցել է մինչև 2018 թվականը, ամբողջովին մի կողմ շպրտվեց (գոնե անվտանգության ռազմավարություն եղել է):

Թող մեզ չասեն՝ ինչը չէ. թող ասեն՝ ինչն է:

Անգամ կոմունիկացիաները, եթե ոչ՝ միջանցք, պետք է ունենան սպասարկող զարգացած համակարգեր, և պետք է իրավական տեսանկյունից հստակ լինի հիմնավորումը, նաև պարզաբանվի, թե տնտեսական այդ ինչ օգուտների համար է Հայաստանը համաձայնում: Մինչ այսօր մենք ունենք միայն Ադրբեջանի, Թուրքիայի, մասամբ Ռուսաստանի կողմից արձագանքներ, թե ինչ գլոբալ օգուտներ են լինելու:

Հստակեցնենք՝ այդ ճանապարհները Ադրբեջանի՝ իրավական առումով իրեն չպատկանող մի հատվածը` Նախիջևանը, միացնում են մյուս մասի հետ, ի դեպ, նորից իրեն չպատկանող՝ այն 7 շրջաններից երկուսը: Սա գծված ճանապարհային քարտեզ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որով իրենք իրականացնում են իրենց դարավոր նպատակները. դրա գինը, որպես խոչընդոտի վերացում, Հայաստանի՝ դե ֆակտո և դե յուրե պետության վերացումն է. մենք արդեն ունենք ՀՀ միջազգային սուբյեկտայնության կորուստ. ո՞վ է հաշվի նստում Հայաստանի հետ»:

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները