ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարակա՞ն է տվել

Մանրամասներ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այս պահին աշխատասենյակում է, հանձնարարություններ է տալիս, ես նման տեղեկություն չունեմ: Այս մասին նշել է ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարական է տվել:

«Եթե նման պաշտոնական տեղեկություն լինի, պատշաճ կարգով և ժամանակին կտեղադրվի մեր պաշտոնական կայքէջում»,-հավելեց նա:

Կառավարությունից հայտնել են, որ նման դիմում չեն ստացել:

Նշենք, որ Hraprak.am-ը գրել է, որ իրենց տեղեկություններով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Կայքը գրել է. «Մասնավորապես, մեզ ասացին, որ Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է այսօր առավոտյան, կառավարության նիստից առաջ: Այսինքն` իր համար դա անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից: Նիստից հետո նա գնացել է ՊԵԿ, ժամը 3-ին հավաքել աշխատակիցներին, ժողով արել ու հայտնել, որ հեռանում է: Մեզ ասացին` դիմումն արդեն գրել ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին: Նրան նաև փորձել են մխիթարել, որ շատ ծանր թող չտանի` առանց պաշտոնի չի մնալու»: