Ի՞նչ է պատահել Շառլոտայի հետ. Ո՞վ կփոխարինի Սամանտային. Սկսվել են «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի նկարահանումները

Մանրամասներ

ա

Թողարկվել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության նկարահանումներից առաջին պաշտոնական կադրը։ Լուսանկարում պատկերված են 56-ամյա Սառա Ջեսիկա Փարքերը, 55-ամյա Սինտիա Նիքսոնը եւ 56-ամյա Քրիստին Դեւիսը:

Շոուի երկրպագուները չեն կարողանում համակերպվել էկրանին սիրելի Սամանտայի բացակայության հետ: Սոցցանցերում մի ամբողջ դրամա է բորբոքվում, քանի որ ամենավառ հերոսուհիներից մեկը լքել է նախագիծը։ Օգտատերերը վստահեցնում են, որ առանց նրա «սերիալը նույնը չի լինի» եւ սարսափով սպասում են փոխարինման, քանի որ պրոդյուսերը, իհարկե, ստիպված է եղել նոր կերպարներ ներկայացնել: Սկզբում լուրեր էին շրջանառվում, որ թիմին կմիանա «Կրքի անատոմիայի» աստղ Սառա Ռամիրեսը։ Սակայն նոր եթերաշրջանի նկարահանման հրապարակում նրան դեռեւս չեն նկատել, փոխարենը պապարացիներին հաջողվել է նկարահանել մեկ այլ դերասանուհու՝ Նիկոլ Արի Փարքերին։ Ասում են, որ հենց նա կդառնա նոր՝ չորրորդ ընկերուհին։ Ճիշտ է, սերիալի երկրպագուները չգիտես ինչու այս լուրից հիացած չեն։

ա

«Սեքսը մեծ քաղաքում»-ի պահպանողական երկրպագուների համար ընդհանրապես այս անգամ հեշտ չեն լինի, քանի որ սերիալն ակնկալում է արմատական փոփոխություններ, որոնց թվում... Քրիստին Դեւիսի նոր կերպարը: Նկարահանումների առաջին կադրերում 56-ամյա դերասանուհին սովորական տեսք չունի։ Ակնհայտ է, որ ֆիլմի շարունակության նկարահանումներին Քրիստինը շատ լավ է պատրաստվել. փոխվել է շուրթերի ձեւը, ավելացել է մի քանի ֆիլլեր։ Համացանցում անմիջապես հայտնվել են «Շառլոտան արդեն նույնը չէ», «ակնհայտորեն չարաշահել է բոտոքսը» նման ոճի մեկնաբանությունները։

ա

Աղբյուրը՝  News և Peopletalk