Եկել է Սուրբ երկրի զավթիչների ոչնչացման, Պաղեստինի և Սուրբ Քուդսի ազատագրման դարաշրջանը․ Իրանի գերագույն առաջնորդ

Մանրամասներ

1

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի գրասենյակի միջազգային կապերի պատասխանատու Մոհսեն Քոմին Պաղեստին-Իրան բարեկամության ասոցիացիայի նախագահ Մոհամմադ Ալ Բահիսին ուղղված նամակում հայտնել է Այաթոլլահ Ալի Խամենեիի երախտագիտությունը, հայտնում է Tehran Times թերթը։

«Եկել է Սուրբ երկրի զավթիչների ոչնչացման ժամանակը, Պաղեստինի և Սուրբ Քուդսի ազատագրման դարաշրջանը», - նամակում նշել է սլամական հեղափոխության առաջնորդը:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի գիշերն ուժի մեջ է մտել իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հրադադարը:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է մոտ 250-ի, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 13-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: