13-ամյա աղջիկը զենքի հետ սելֆի անելիս կրակել է իր դեմքին

Նրա հայրը վարչական պատասխանատվության է ենթարկվել զենքի ոչ պատշաճ պահպանության համար

Մերձմոսկովյան Միտիշչիում 13-ամյա աղջիկը զենքի հետ սելֆի անելիս կրակել է իր դեմքին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր վարչությանը:

Ըստ քննության՝ 13-ամյա աղջիկն առանձնատան երկրորդ հարկում որոշել է սելֆի անել: Դրա համար նա առանց հորը հարցնելու վերցրել է նրա տրավմատիկ ատրճանակը և լուսանկարվելիս անզգուշաբար կրակել իր դեմքին:

Աղջիկը ստորին ծնոտի կոտրվածք է ստացել: Նրա հայրը վարչական պատասխանատվության է ենթարկվել զենքի ոչ պատշաճ պահպանության համար: