Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

Թալիբները վերահսկողություն են հաստատել Իրանի հետ սահմանին գտնվող մեկ այլ անցակետի վրա: Այս մասին տեղեկացնում է «Փաժվակ» գործակալությունը, հղում տալով իր աղբյուրներին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ խոսքը Ֆարահ նահանգում գտնվող Աբու Նասր Ֆարահի սահմանային անցակետի մասին է:

«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է Աֆղանստանի 174 գավառ: