6 ամսով կարանտինը կերկարացվի, սահմանափակումների խիստ ծավալ կկիրառվի․ նոր նախագիծ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Երեկ իրականացված 4046 կատարված թեստավորումից մենք ունեցել ենք կորոնավիրուսի 148 վարակման դեպք, այս պահին մենք պահպանում ենք մինչև 4 % ցուցանիշ, չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի աճ: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Մեզ մտահոգում է, որ վարակը, անընդհատ շրջանառության մեջ գտնվելով, մուտացվում է, ձեռք է բերում նորանոր հատկանիշներ և դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում քովիդի լայնածավալ տարածման շրջանակներում ի հայտ եկավ նաև հնդկական շտամը, որը հիմնական շրջանառվող շտամերից մեկն է և Վրաստանում, Ռուսաստանում արձանագրվել են այդ շտամի դեպքեր»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև նշեց, պատվաստումային գործընթացը ամբողջ աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմ և հնարավորություն չտալ վարակին անընդհատ մուտացվելու:

«Մենք բազմիցս նշել ենք, որ կարճ ժամանակի ընթացքում շատ քաղաքացիների պատվաստումը որոշակի պատնեշ է ստեղծում, որ մենք չունենանք անընդհատ մուտացվող շտամեր»,- նշեց նա:

Անահիտ Ավանեսյանը նաև ընդգծեց, որ կարանտինի մասին որոշման նախագիծը շրջանառվել է և Կառավարությունում է:

«Կարծում եմ, որ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի և միանշանակ այն պետք է  երկարացվի, քանի որ կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ ծավալ կիրառելու և 6 ամսով կարանտինը կերկարաձգվի, մինչև սեպտեմբեր նաև կներկայացվի նոր սահմանափակումների փաթեթ»,- նշեց նախարարը:

Ասուլիսի ընթացքում նաև ներկայացվեցին պատվաստման վերաբերյալ ցուցանիշներ՝ ըստ մարզերի, թե ինչքան պատվաստանյութ դեղաչափ է ներկրվել Հայաստան, նաև նշվեց, որ հուլիսի 7-ի դրությամբ կատարվել է 97 711 պատվաստում:

«Ներկրվել է 279 460 դեղաչափ պատվաստանյութ, որից «ԱստրաԶենեկա»՝ 26,06%, «Սպուտնիկ Վի»՝ 37,5 % , «ԿորոնաՎակ»՝ 35,7 %: Հուլիսի 7-ին նաև ներկրվել է 15 000 դեղաչափ պատվաստանյութ: Պատվաստման ցուցանիշները՝ ըստ մարզերի Արագածոտն՝ 3197, Արարատ՝ 7981, Արմավիր՝ 6175, Գեղարքունիք՝ 6489, Լոռի՝ 5068, Կոտայք՝ 6564, Շիրակ՝ 7047, Սյունիք՝ 2974, Վայոց Ձոր՝ 1093, Տավուշ՝ 2254, Երևան՝ 43 453, ընդամենը՝ 92 295»,- ասաց նա:

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները