Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ժամանակին Սողոմոն Իմաստունն ասել է․ «Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի՝ կա ծնվելու և մահանալու ժամանակ, քանդելու և կառուցելու ժամանակ, լռելու և խոսելու ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածը պոկելու ժամանակ․․․»։

Այստեղ Սողոմոն Իմաստունը գործողությունների տեսակներ է թվարկում, որոնք բաղկացած են հակադրություններից։ Հակադրությունների ամեն զույգում մենք տեսնում ենք, որ որոշակի ժամանակում ճիշտ է անել մի բան, իսկ մյուս ժամանակում՝ հակառակը։ Մենք երբեք բացարձակ համոզվածությամբ չենք կարող ասել, ինչն է ճիշտ, ինչը սխալ՝ մեր կատարծ քայլերի մեջ: Ճիշտը և սխալը որոշվում է ժամանակի մեջ։ Սրանցից ոչ մեկը բացարձակ ճշմարիտ կամ էլ բացարձակ սխալ չէ։ Յուրաքանչյուրը ճշմարիտ է, եթե ճիշտ ժամանակին է արված և սխալ է, եթե սխալ ժամանակին է արված։

Աստված նաև ազատ կամքով է օժտել մեզ, ուստի մենք ինքներս կարող ենք որոշել, թե ինչ անել ու երբ անել, սակայն ամեն բան իր ճիշտ ժամանակն ունի։ 

Ուրեմն, Աստված ոչ թե մարդկանց ճակատագիրն է որոշում, այլ իր կամքին համապատասխանող սկզբունքներ է տալիս, որ մարդիկ առաջնորդվեն։ Որպեսզի մարդիկ իրենց գործերում հաջողությունների հասնեն, պետք է հասկանան, թե որն է Աստծու կամքը և դրան ներդաշնակ ապրեն։

Հավատացեք, ամեն բանի ժամանակ էլ կա և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը, պարզապես մեզանից ոմանք, փորձում են ժամանակից առաջ ընկնել, չգիտակցելով, որ գուցե ժամանկը դեռ չի եկել ու Տիրոջ կամքը չի հաստատվել։ Այս գիտակցումն է, որ պետք է ամենքս ունենանք և փորձենք առաջնորդվել հենց այս կերպ՝ հավատալով, որ ամեն բան ճիշտ է և Աստծո կամքով։

qahana.am